Կարճ ժամանակ է մնում պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու Վիտալիի Կլիչկոյի ռևանշի մրցամարտին: Իհարկե, դա չի լինի մրցամարտ բոլոր չեմպիոնական գոտիների համար, որովհետև բրիտանացին IBF վարկածինը հասցրել է կորցնել, սակայն դրանից սպասվող բախումը չի կորցնում հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Ֆյուրիին Դյուսելդորֆում հաջողվեց վերջ տակ ուկրաինացու տասնմեկամյա հեգեմոնիային: Հաղթելու դեպքում Կլիչկոն ձեռք կգցի երկու չեմպիոնական գոտի՝ WBO–ինն ու WBA-ինը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ